Հանրապետության տարածքում սեպտեմբերի 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին` հարավ-արևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 5-7, 13-ի գիշերը ևս 2-3 աստիճանով: Երևանում սեպտեմբերի 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ի երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: