Վերջերս համացանցը ցնցեց մի միջադեպ. ծննդատանը խառնել էին 2 երեխայի՝ այլ ծնողների նրանց հանձնելով։ Դեպքը տեղի էր ունեցել Սան Սալվադորում։
Այժմ ավարտվել է ծննդատանը խառնված նորածինների վերաբերյալ միջադեպը։
gazeta.ru-ի փոխանցմամբ՝ մայիսին Մերսեդես Սոտոն Սալվադորի մասնավոր ծննդատներից մեկում երեխա է ունեցել:
Դուրս գրվելուց հետո կինը զգացել է, որ երեխան ավելի թուխ մաշկի գույն ունի, քան նա հիշում էր:
ԴՆԹ թեստը ցույց է տվել, որ երեխան իրենը չէ:
Մի քանի ամիս անց իշխանությունները կարողացել են պարզել, թե որտեղ են երեխայի իրական ծնողներն ու որտեղ է Սոտոյի որդին, ինչից հետո ընտանիքները փոխանակել են երեխաներին:


