Իմ անձնական կարծիքով (որի հետ դուք կարող եք չհամաձայնել) էս վերջին 4~5 տարվա մեջ Եվրասիայում տիրող ողջ քաոսի համար պատասխանատու է միմիայն Վլադիմիր Պուտինը: Կոնկրետ ինձ համար լրիվ անհասկանալի պատճառներով՝ էդ մարդը, բացարձակապես խաղաղ պայմաններում, վերցրեց ու փոթորիկ ստեղծեց, վերցերց ու ամենինչ խառնեց իրար: Նա շատ նպատակաուղղված ոճով փորձում ա աշխարհը կրկին բաժանել ճամբարների: Նա մտել ա մի լրիվ անտրամաբանական, ծիծաղելի ու ի սկզբանե անհավասար պայքարի մեջ Արևմուտքի դեմ, ինչից տուժում է թե՛ իր սեփական երկիրը, թե՛ ողջ տարածաշրջանը:
Փոխարենը Չինաստանի օրինակով փորձի նորմալ, ցիվիլ և միմիայն տնտեսական մրցակցություն պահել Արևմուտքի հետ (որը իրեն ոչ-մի վատ բան չէր արել) նա ընտրել ա տակավին դեգրադանտ՝ խարդախ ԿԳԲ-ական ոճը. այսինքն՝ էստեղ-էնտեղ պատերազմներ հրահրել, էստեղ-էնտեղ բռնապետների հովհանավորել, ինքնաթիռներ խփել, նավթա-գազային ուղիներին խոչընդոտել, ցանկացած առիթ օգտագործել Արևմուտքին վնասելու համար, կեղծ ու թշնամական պրոպագանդայի միջոցով փչացնել ու լարել բոլոր հնարավոր հարաբերությունները և այլն և այլն...մի խոսքով՝ դեստրուկտիվ քայլերով Պուտինը փորձում ա իբր ՆՈՐ ԿԱՐԳ ստեղծել, իբր ՀԵՂԱՓՈԽՈՒՄ Ա աշխարհը, իբր ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ու ՉԵՆԹԱՐԿՎՈՂՆԵՐԻ ակումբ ա ստեղծում: Թե ու՞մ ա դա պետք, թե ի՞նչ իմաստ ուներ լրիվ ստաբիլ, ֆունկցիոնալ ու քիչ-թե-շատ համերաշխ աշխարհը (թեկուզև որոշակի ամերիկյան գերակայությամբ) խառնել իրար՝ ես դա չեմ հասկանում: Համոզված եմ դա ոչ-ոք չի հասկանում, բացի Պուտինից ու իր նման մի-քանի սուպեր-մեծամիտ բռնապետներից:
Ու խնդրում եմ չասեք, թե նա իր երկրի շահերն ա պաշտպանում. չկա նման բան, նա խորապես թքած ունի իր երկրի շահերի վրա, ասեմ ավելին, իր երկրի շահերին ոչ-ոք նույնիսկ մատով դիպչելու մտադրություն չուներ՝ հանգիստ նորմալ ապրում էին, նավթը ծախում վայելում էին, իսկ հիմա, էս անմիտ ագրեսսիվության հետևանքով, Ռուսաստանը դարձել ա աշխարհի թիվ մեկ զզվանքը, ընդ որում, շատ արագ հյուծվող զզվանքը...էդ ա՞ ԵՐԿՐԻ ՇԱՀԸ: Լա՛վ, ասեք-տեսնենք ի՞նչ ա շահել կամ շահելու Ռուսաստանը: Հը՞...
Ո՛չ, ընկերներ, դա ընդամենը մեկ մարդու անծայրածիր մեծամտության ու փառասիորթւյան շահն ա, այլ ոչ բնավ Ռուսաստանի:
Դե-իսկ էդ մեծամտության հետևանքները բոլորս տեսնում ենք:
Եվրասիան խառնվել ա իրար:
Ռուբեն Վարդազարյան՝ ֆեյսբուք