Մեր սահմաններն ամուր են և պատերազմի վտանգ չկա. իսկ լարված իրավիճակը Ադրբեջանի ներքին քաղաքականության հետ է կապված: Այսօր  լրագրողների հետ զրույցում հայտնեց «Նիկոլ Դուման» ջոկատի ազատամարտիկ Ալբերտ Պողոսյանը:

«Մենք բոլոր մահապարտներով պատրաստ ենք ցանկացած պահի գնալ սահման`օգնելու մեր զինվորներին: Այս պահին պատերազմի վտանգ չկա, սա կապված է ուղղակի Ադրբեջանի ներքին քաղաքականության հետ, Ալիևի կլանը կորցրել է իր վերահսկողությունը ժողովրդի նկատմամբ:

Այս ամենը պարզապես ադրբեջանցիներին բնորոշ պրովոկացիա է: Միայն ստեղծում են լարվածություն, նրանք ավելին անել չեն կարող»,- ասաց Պողոսյանը: