«Կա օբյեկտիվ իրականություն և հանրապետության առաջ կանգնած խնդիրներ»,-­ այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը և հավելեց, որ Երկիրը այդ իրավիճակից պետական համակարգը  իզորու չէ հանել:Այս մասին տեղեկացնում է YerevanNews.am­-ը:

«Հայաստանը դադարել է խոշորագույն պետություն լինելուց: Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում»,- ­ասաց Աշոտ Մանուչարյանն ու ստեղծված իրավիճակը գնահատեց Հայաստանի համար ազգային աղետ և ասաց, որ Սերժ Սարգսյանն իվիճակի չի այս իրավիճակից  հաղթող դուրս գա:

Աշոտ Մանուչարյանը խոսելով ներքաղաքական զարգացումների մասին ասաց, որ Հայաստանում կան երեք ուժեր, որոնց հետևից գնում է  ժողովուրդը.«Րաֆֆի Հովհաննիսյան, ՀԱԿ, Սարդարապատ շարժում: Ժողովուրդը, եթե  գնում է՝ գնում է այս երեք ուժերի ետևից»,-­ առանձնացրեց բանախոսը, իսկ ԲՀԿ-­ին, ՀՀԿ-­ին և ՕԵԿ-­ին համարեց օլիգարխիկ միավորումներ.«Խոշորագույն օլիգարխը Հայաստանի դա էսպես ԲՀԿ­-ի թիկունքում թաքնված երկրորդ օօլիգարխն է, որը առևերևույթ չկա, բայց նա առկա է և այդ կուսակցությունը, որպեսզի դառնա քաղաքական ուժ ոչ միայն պարոն Ծառուկյանը պետք է դադարեցնի այդ կուսակցությունում իր մասնակցությունը, այլ նաև ապահովի երկրորդ թաքնված օլիգարխի ներկայացուցչական կազմի ներկայությունն այնտեղ: Ես նկատի ունեմ պարոն Օսկանյանին և նրա թիմը»,- ­ընդգծեց Ղարաբաղ կոմիտեի անդամը և մանրամասնեց, որ Վարդան Օսկանյանին  ամենևին էլ չի նկատում որպես փորձ կուտակած մարդ, քանի որ վերջինս, ըստ Մանուչարյանի սպասարկում է թաքնված օլիգարխի: