Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ սկսած 2003 թվականի սեպտեմբերի 10-ը նշվում է որպես ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր:
ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում ամեն տարի կատարվում է ավելի քան 800 000 ինքնասպանություն, եւ եթե այսպես շարունակվի, շուտով այս թիվը կհասնի մեկ միլիոնի: Կա կարծիք, որ ինքնասպանություններից ամեն տարի մահանում է այնքան մարդ, որքան պատերազմներից եւ սպանություններից: Որքան էլ դա զարմանալի է, ինքնասպանություններն առավել տարածված են զարգացած երկրներում։ Այս պահին առաջին երեք հորիզոնականներն են զբաղեցնում Լիտվան, Հարավային Կորեան եւ Ճապոնիան: Շատ ավելի հազվադեպ են ինքնասպանություններ լինում Լատինական Ամերիկայում եւ մուսուլմանական երկրներում:
Ի դեպ, հետաքրքիր է, որ, ըստ վիճակագրական տվյալների, տղամարդիկ ավելի հաճախ են այս քայլին դիմում, քան կանայք: Մարդը ոչ թե մահ է ցանկանում, այլ` ցավից ազատում: Այունահնդերձ, ոչ բոլորն են խնդիրներ ունենալու դեպքում ինքնասպանութուն գործում: Ինքնասպանության վտանգը առաջանում է այն դեպքում, երբ կենսական աղետը դիպչում է առավել խոցելի մարդկանց:
Խոցելի խմբի մեջ են մտնում նաեւ անապահով խավը, ովքեր ճգնաժամի ֆոնին տառապում են հոգեկան խանգարումներից: Նման մարդիկ սովոր են հույս դնել միայն սեփական ուժերի վրա:
Սևակ Գրիգորյան` facebook