Այսօր առավոտյան տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի առաջին և միակ կին վարչապետ Մարգարեթ Թետչերի թաղման արարողակարգի փորձը: 700 զինվորներ արևածագից առաջ հավաքվել են Լոնդոնի կենտրոնում և մասնակցել են սուրբ Կլեմենտ Դեյնսի եկեղեցուց ձիերի կառքի վրա դրոշով ծածկված դագաղի տեղափոխման արարողությանը: Այս մասին նշում է անգլիական Sun պարբերականը:

Թաղման արարողակարգի կազմակերպիչ Էնդրյու Չաթբուրնը, որը պատասխանատու է թաղման արարողակարգի կազմակերպման մեջ, նշել է, որ փորձը անցել է շատ լավ և այդ փորձը կենսական կարևորություն է ունեցել:

Չարթբուրնը նշել է, որ ժամանակագրային համաժամանակյա լինելը շատ կարևոր է թաղման արարողակարգի ժամանակ, որն էլ հենց այսօր առավոտյան փորձարկվել է:

Թափորը փորձի ժամանակ նվագել է Բեթհովենի, Մենդելսոնի և Շոպենի մարշերը: