Էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ սկանդալից հետո, որոշվել էր «Հայ Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում անցկացնել աուդիտ , իսկ ՀԾԿՀ-ում խորհրդատվական ծառայություն:

Այսօր կառավարության նիստի ժամանակ
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է, թե ինչ փուլում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տրվող խորհրդատվության ընթացքը` էլէներգիայի սակագնի թանկացման հիմնավորումների վերաբերյալ։

Նա մասնավորապես նշել է, որ «Դելոյթ ընդ Տուշ» ընկերությունն արդեն ձեռնամուխ է եղել աշխատանքներին։

Փոխվարչապետի փոխանցմամբ երկու օր առաջ, ՀԾԿՀ-ի մասնագետների և կարգավորող ընկերությունների հետ տեղի են ունեցել հանդիպումներ:
Աշխատանքները բաժանված են երեք փուլի, որոնք միասին կավարտվեն նոյեմբեր ամսին:

Առաջին փուլում տրվելու է ամբողջ արտադրական շղթայի վերլուծություն՝ սկսած արտադրողից մինչև սպառող` 2010-2015թթ-ի համար։ Բացի դա իրականացվելու է նաև ՀԾԿՀ-ի կողմից սահմանվող սակագների ձևավորման գործընթացի վերլուծություն:

Պետք է նշել նաև, որ նոր սակագնի ճշտության հիմնավորումը կլինի աշխատանքների առաջին փուլում, այսինք մինչև սեպտեմբերի վերջ: Բացի դա նշված ժամկեում կունենանք սակագների փոփոխության հիմնավորվածության վերաբերյալ ՀԾԿՀ-ի գործողությունների գնահատում և սակագնի չբարձրացման հետևանքների գնահատում:

Նշենք նաև, որ ՓՄՁ-ին սակագնի փոխհատուցման ծավալների ճշգրտման վերաբերյալ տեղեկատվությունը հայտնի կլինի մինչև շաբաթվա վերջ: Այս մասին նիստի ժամանակ ասել է Երվանդ Զախարյանը:

Այսինքն այս գործընթացի վերաբերյալ մինչև ամսվա վերջ որոշակի տեղեկատվություն կլինի:

Կարեն Մկոյան՝ ֆեյսբուք