ՀՀ ՏԿԱԻՆ-ը հայտնում է, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 13.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի 5-րդ դասարանի 20 երեխա թունավորման նախանշաններով տեղափոխվել է Արտաշատի ԲԿ:
YerevanNews.am-ին Քնչական կոմիտեից հայտնեցին, որ այժմ պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները և նախապատրաստվում են նյութեր:
Ըստ մեր տեղեկությունների, Արտաշատի ԲԿ տեղափոխված երեխաների թիվը արդեն հասել է 28-ի, սակայն նրանց թիվն աճում է: Նրանց վիճակը գնահատվում է բավարար: Ըստ նախնական տվյալների երեխաները դպրոցում կերել են երշիկ, որի համը կասկածելի է եղել: