Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղային փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 49 տանն օձ է նկատվել, բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ:

Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.13-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Գործարանային փողոցի թիվ 9 տանն օձ է նկատվել, բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: