Լաս Վեգասում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում պայքարը սկսեցին ազատ ոճայինները:
Այսօր գորգ դուրս եկավ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սաֆարյանը: Մրցակիցը Աշխարհի մրցանակակիր, պուերտոռիկացի Գոմես Մատոշն էր:
Շատ լարված պայքարում գործելով ճիշտ մարտավարությամբ, Դավիդը հաղթեց 6-4 հաշվով: Հաջորդ մրցակիցը օլիմպիական չեմպիոն, ադրբեջանցի Թողրուլ Ասքարովն է: