Լաս Վեգասում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում պայքարը սկսել են ազատ ոճայինները:
Այսօր հանդես եկան միայն 65 կգ քաշայինները: Այդ կարգում Հայաստանը ներկայացնող միակ մասնակից Դավիթ Սաֆարյանը 1/16 եզրափակչում պարտություն կրեց՝ ադրբեջանցի Թողրուլ Ասգարովին զիջելով 8:2 հաշվով:
Հիշեցնենք, որ առաջին գոտեմարտում Սաֆարյանը մրցել էր պուերտոռիկացի Ֆրանկլին Գոմես Մատոսի հետ և բարդ պայքարում հաղթել 6:4 հաշվով:
Հավելենք նաև, որ եթե Ասգարովը դուրս գա եզրափակիչ, Սաֆարյանը կարող է մասնակցել սփոփիչ մենամարտին՝ պայքարելով բրոնզե մեդալի և օլիմպիական ուղեգրի համար: