Լաս Վեգասում շարունակվում է Ըմբշամարտի աշխարհի առաջնության ազատ ոճայինների պայքարը:
Խաղային երկրորդ օրը ելույթները կսկսեն 61, 86 և 97 կգ քաշայինները:
Յուրաքանչյուր քաշային կարգում Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ.
61 կգ քաշային կարգ - Վոլոդյա Ֆրանգուլյան. 1/8 եզրափակչում կմրցի իսրայելցի Էմրակ Գասանովի հետ:
86 կգ քաշային կարգ - Մուսա Մուրթազալիև. որակավորման փուլում կմրցի Ֆինլանդիան ներկայացնող Վիլե Տապանի Հեյնոյի հետ:
97 կգ քաշային կարգ - Էդգար Ենոքյան. պայքարը կսկսի 1/16 եզրափակչից՝ հարավկորեացի Յաեգանգ Կիմի հետ գոտեմարտով: