Լաս Վեգասում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնության ազատ ոճայինների պայքարում երեկ մրցագորգ դուրս եկան 61, 86 և 97 կգ քաշայինները:
Յուրաքանչյուր քաշային կարգում Հայաստանն ուներ մեկ ներկայացուցիչ.
61 կգ քաշային կարգում Վոլոդյա Ֆրանգուլյանը հաջողությամբ մեկնարկեց. 1/8 եզրափակչում նա 18:8 հաշվով պարտության մատնեց իսրայելցի Էմրակ Գասանովին: Սակայն 1/4 եզրափակչում 7:14 հաշվով զիջեց բուլղարացի Վլադիմիր Վլադիմիրով Դուբովին, ով իր հերթին պարտություն կրեց կիսաեզրափակչում:
86 կգ քաշային կարգում Մուսա Մուրթազալիևը որակավորման փուլում ուժերը չափեց ֆինլանդացի Վիլե Տապանի Հեյնոյի հետ և պարտվեց 2:3 հաշվով:
97 կգ քաշային կարգում Էդգար Ենոքյանը նույնպես ձախողվեց հենց մեկնարկում. 1/16 եզրափակչում գոտեմարտելով հարավկորեացի Յաեգանգ Կիմի հետ՝ Ենոքյանը զիջեց 0:5 հաշվով:
Մուրտազալիևը և Ենոքյանը նույնպես հնարավորություն չստացան սփոփիչ գոտեմարտերի, քաի որ հրանց հաղթած մարզիկները չհասան եզրափակիչ փուլ: