«Դիտելով Երևանի Դրամատիկական Թատրոնի չափազանց գրագետ անդրադարձը ցեղասպանությանը' ևս մեկ անգամ համոզվեցի, որ Դրամատիկական թատրոնը այսքան տարիների ընթացքում չի կորցրել իր տեսակը, իր բարձր որակը: Չի դադարել հավատալ մարդու խելացիությանն ու տեսակին, չի իջել ավելի պարզ, հասանելի ու վատ որակի, այլ ամեն անգամ մտքի ու հոգու խորության մարտահրավեր է նետել իր հանդիսատեսին, միշտ մտածելու տեղ տվել: Ինձ համար օրինակելի է այս հաստատությունը թե իր նվիրված անձնակազմով, թե աշխատանքի տեսակով: Ներկայացնել ճիշտն ու խելացին մարդկանց հասանելի, բայց միաժամանակ խորը կերպով և արվեստի լեզվով:
Եթե ցանկանում եք ցեղասպանության և հատկապես ԱՍԱԼԱ-ի մասին ավելի լավ պատկերացում կազմել, դիտեք Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան Դատավճիռ» ներկայացումը»:
Գրել է երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում։