Այսօր, YerevanNews.am-ի թղթակիցը առաջնորդվելով վերը նշված սկզբունքով շրջեց Երևանի Բարեկամության մետրոյի գետնանցման տարածքում և փորձեց պարզել, թե որքանով է արդարացի գործում Երևանի քաղաքապետարանը: Տեսանյութում ակնհայտ երևում է, որ գետնանցումում առևտրով զբաղվող մարդիկ իրենց խանութների դիմաց տեղադրել են և սեղանիկներ, և մանեքեններ, և այլ իրեր: Հասկանալի է, քանի որ յուրաքանչյուր մարդ ցանկանում է վաստակել իր օրվա հացը:
Սակայն, այս դեպքում, հարց է առաջանում, թե ինչով և ինչու էին Քաղաքապետարանին խանգարում «Գարեգին Նժդեհի» հարակից գետնանցումում աշխատող հասարակ քաղաքացիները: