Եվա Ռիվասը հերթական սկանդալային գրառումն է կատարել.:
«Վերջին երկու շաբաթն ինձ համար եղել է դժվար, եւ իմ շրջապատը ցույց տվեց իր իրական դեմքը: Թվում է՝ փոքրիկ աղջնակ չեմ, հիմար չեմ, սակայն առաջվա նման միամիտ եմ եւ վստահում եմ մարդկանց: Կուրորեն հավատում եմ «մարդ» մեծագույն հասկացությանը եւ ուրախանում, որ ինձ հենց նրանք են շրջապատում, սակայն հետո, պարզվում է, որ նրանք մարդիկ չեն, այլ ուղղակի ԽՈԶԵՐ:
Դուք ձեզ ընկեր էինք համարում, երբ պետք էր զբոսնե՞լ, զվարճանա՞լ եւ գլուխ գովալ, որ ինձ ճանաչու՞մ եք: Երբ պետք էր, որ ինչ-որ տեղ անվճար երգեի՞, թե՞ պարզապես քայլեի սրահում՝ ինչպես 2 մետրանոց տիկնիկ:
Իմ անկեծորեն չմերժելու հետեւանքը տալիս է իր պտուղները, բայց ես փոխհատուցում կստանամ Աստծուց, իսկ, ահա, դուք, «ընկերներ», եթե պետք լինեմ, չզանգեք եւ չհարցնեք, թե ինչպես են իմ գործերը, քանի որ գրողի ծոցը կուղարկեմ ձեզ հենց առաջին նախադասությունից հետո:
Փոքրացրել եմ իմ շրջապատը եւս 50 տոկոսով: Կեղտից մաքրվելը միշտ հաճելի է. ավելի պարզ ես տեսնում, թեթեւ քայլում: Շատ եմ սիրում իմ իրական ընկերներին եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ սիրում եք ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ: Գնահատում եք բնավորության, ոչ թե կարգավիճակիս համար, երբ կողքիս եք, երբ լավ եք զգում եւ վատ: Եվ վերջում՝ երբեք ոչ ոքի պետք չէ բացել սիրտը եւ, իհարկե, պետք է լինել լիրբ, այդ ժամանակ քեզ մոտ ամեն ինչ OK կլինի»,-գրել է երգչուհին:
- See more at: http://style.news.am/arm/news/24720/nranq-mardik-chen-ayl-uxxaki-khozer-eva-rivasn-ir-ynkerneri-masin.html#sthash.YvsY6igY.dpuf