Ֆեյսբուքը երեկ. Բաղրամյանը...
Բաղրամյան պողոտան երեկ կրկին փակ էր: Մոտ մեկ ժամի չափով եղա Բաղրամյանում: Ոստիկանությունը սկսում էր խոսել ցուցարարներն էին սուլում: Ցուցարարներն էին խոսում ոստիկանությունն էր իր բարձրախոսը միացնում: Մի խոսքով զբաղվում էինք էլի: Կարևորը պայքարի ոգի կա, բայց չեմ կարծում, որ Բաղրամյանի փակվելը հաջորդ անգամ ինչ-որ բան կտա կամ կավելացնի եղածին: Մարդկանց թիվն էլ մեծ չէր, ոստիկանությունն էլ ոչ թե ջրցան օգտագործեց այլ «Լամբադա» սթայլը նախընտրեց և դրանով իսկ ցուցարարների թվի ավելացմանը չնպաստեց:
Երեկ խոսքում էին մի աղջկա մասին ում անվանում էին «Վարդա»: Նրան ազատել էին աշխատանքից: Մենք սահմանադրություն, հոսանք, Սիլվա Կապութտիկյանի թեմաները թողած ինչ-որ մեկի կիսա կիսա շատ կիսա շրջազգեստն էինք քննարկում ու դրանով , իսկ արդադտության ոլորտի մասին կարծիքներ էինք հայտնում: Նորանշանակ նախարարի համար սկիզբը վատ է սկսվել: Նա ունի մոտ 95 օր, որ ինչ-որ բաներ ապացուցի: Այսքանով այս թեման իմ համար փակ է:
Ո՛չ-ի ճակատը չի կարողանում համախմբվել: Նրանք ցայտնոտի մեջ են: Չեն հասկանում որտեղից սկսեն ու ինչ անեն: Ինչին դեմ լինեն ու ինչին կողմ: Ով իրենց չի միանում դավաճան են անվանում, բայց չեն էլ ասում թե այս կամ այն ուժն ինչու պետք է միանա իրանց: Միանա՞՞՞ ցայտնոտին : Ժողովուրդ Բաղրամյանի դեպքերը ինձ ստիպում են հիշել մեկ բառ: ՍԹԱՓՎԵ՛Ք:
Մեր շախմատիստները լավ են մեկնարկել ու հաղթանակներով առաջ են գնում: Ապրեք տղերք: Ազգիս պատիվը դուք բարձր եք պահում ու դա մեր հպարտությունն է:
Էդգար Խաչատրյան՝ ֆեյսբուք