Լաս Վեգասում ավարտին է մոտենում ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունը:
Խաղային վերջին օրը մրցագորգ դուրս կգան մեր հետևյալ 3 ազատ ոճային ըմբիշները.
57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը որակավորման փուլում կմրցի Թուրքիան ներկայացնող Սեզար Ակգյուլի հետ:
74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը պայքարը կսկսի1/16 եզրափակչից՝ Վիլհելմ Վիլյոեն Մեյերի (ՀԱՀ) հետ գուտեմարտով:
125 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Լևան Բերիանիձեն. վերջինս 1/16 եզրափակչում կմրցի Գերմանիան ներկայացնող Նիք Մատուհինի հետ: