Արփինե Հովհաննիսյանին չեմ ճանաչում: Որպես պատգամավոր էլ նրա գործունեությանն, առանձնապես չեմ հետևել... Համալսարանում, գիտեմ, որ լավ ուսանող, իսկ հետո էլ լավ դասախոս է համարվել և վերջ...

Բայց համացանցի այս «բակային հիստերիան» ուղղակի հունից հանում է մարդուն: Ո՞ր մի մեծ կամ փոքր պաշտոնյան է աշխատում նախկինի օգնականների, գործավարների հետ: Մի մանկապարտեզում տնօրենը որ փոխվում է, խոհարարից սկսած կարող են ազատվել աշխատանքից:
Ամոթ է ուղղակի, 21-րդ դարում գյուղամեջի բամբասանքները լրագրողական նյութեր են դառնում և տարածվում:
Հովհաննես Մանուկյանն ավելի՞ վստահություն ներշնչող մասնագետ էր, թե՞՝ Հրայր Թովմասյանը:
Հերիք է էլի... գիտեն՝ եթե կին չեն, ուրեմն տղամարդ են ու լուրջ դեմքով պայքարի են դուրս եկել: Թողե՛ք... եթե քննադատել է պետք, ապա՝ գործունեությունը, ոչ թե «կարճ հագավ, ազատեց գործավարին, որովհետև իրենից կարճ էր հագել...»։
Ծիծաղելի է և էժան:

Լիլիթ Մելքոնյան՝ ֆեյսբուք