Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը պատմել է, որ այժմ թիմում անհարմարավետություն չի զգում.
«Հիմա ես ինձ խաղի մեջ եմ զգում, նախորդ հանդիպումները ցույց տվեցին, որ կարող եմ փոխանցումներ կատարել և գոլեր խփել:
Առաջին տարին ես լի էի ադրենալինով՝ տեղափոխվելուց հետո: Այնքան ուրախ էի, որ խաղում եմ «Ռեալում»:
Բայց 2-րդ մրցաշրջանում զգում էի, որ մնում եմ ետին պլանում, քիչ եմ գնդակ ստանում: Հիմա տեսնում եմ, որ ավելի շատ եմ մասնակցում թիմային խաղին:
Մենք հիմա միայն պետք է կենտրոնանանք մեր ուժերի վրա, ուշադրություն դարձնենք յուրաքանչյուր խաղին: Կարևոր է յուրաքանչյուր միավորը», – Բեյլի խոսքերը մեջբերում է Marca-ն: