Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ՌԴ իր գործընկերոջը ծննդյան 50-ամյակի առթիվ, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի կարևոր ռազմավարական գործընկերը և բարձր գնահատել Դմիտրի Մեդվեդևի դերը՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում:

Վարչապետը կարևորել է իրենց միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ դրանք կնպաստեն հայ և ռուս ժողովուրդների կապերի հետագա սերտացմանն ու ամրապնդմանը:

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Երևանում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: