Սա Երևանն է, այստեղ դու տանն ես...
Երևանը աշխարհի միակ քաղաքն է, որ հավասարը չունի իրեն ձոնված սրտառուչ երգերի քանակով: Տարիների ընթացքում գալիս ես այն եզրակացությանը, որ միայն խոսքերով սիրելը , երևացող տեղերը մաքուր պահելը՝ թե՛ միջանձնային հարաբերություններում, թե՛ մնացած բոլոր հարցերում, բայց աղբի մեջ ապրելը հատուկ է մեզ: Դեռ մի քանի ամիս առաջ , երբ նյարդերս էլ չդիմացան , վաղ առավոտյան ինքս էի մաքրում բակի աղբը ( ամեն առավոտ շանը տանում եմ զբոսանքի, երբ դեռ քաղաքը քնած է): Մի օր բակի պապիկներից մեկը մոտեցավ , հարցրեց, թե ինչու եմ ես մաքրում , ասացի, որ իմ երեխաներն են խաղում այստեղ, հո չե՞մ թողնի այս պայմաններում խաղան: Ասաց,որ խոսել են արդեն , խոստացել են, որ հարցը կլուծվի , բակում կա 67 երեխա , ամեն մեկն էլ մի բան նետի , արդյունքը սա կլինի. Ժամանակին քաղաքապետարանն էր պատասխանատու, հիմա 15 օրը մեկ է մաքրում , ԺԵԿը պիտի հարցը լուծի: Հավատացի, վստահեցի, համբերատար սպասեցի:
Երբ մեկ ամիս առաջ մեկնում էի , բակն էին կարգի բերում , ուրախացա ... հիմա վերադարձել եմ ու կրկին շանը տարել եմ զբոսանքի - ահավասի՛կ
Ինձ, որպես միջին ստատիստիկ ծնող , բնավ չի հետաքրքրում, թե ով է մեղավոր , որ իմ երեխաներն այս պայմաններում են անցկացնում իրենց օրվա մեծ մասը , բայց ունե՞մ արդյոք իրավունք պահանջելու այս հարցին լուծում : Սա գրում եմ 4 ամիս համբերելուց հետո միայն , ինքս իմ չափով ամեն օր մաքրելուց հետո միայն...
Երևանը գովերգելու , հազարամյակների պատմությունը թմբկահարելու հարցում անխնա խոսքեր շաղ տալը դեռ երբեք հարց չի լուծել , 21-րդ դարը կոնկրետ գործողություններ է պահանջում:
և սա դեռ քաղաքի կենտրոնն է.....
Լուսինե Բադալյան՝ ֆեյսբուք