«Չելսին» մտադիր չէ վարձակալել Վիկտոր Վալդեսին, ով «Մանչեսթեր Յունայթեդում» խաղային փորձ չունի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբը մտադիր է պայմանագիր կնքել 33-ամյա իսպանացու հետ, այն բանից հետո, երբ Տիբո Կուրտուան հունվարին վնասվածք ստացավ:
Անգլիական Պրեմյեր լիգան թույլ է տալիս արտակարգ դեպքերում դարպասապահ ձեռք բերել տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո:
Սակայն «ազնվականների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր չէ հրավիրել Վալդեսին՝ համարելով, որ Ասմիր Բեգովիչն ու Ջամալ Բլեքմենը կարող են լիովին փոխարինել վնասվածք ստացած Կուրտուային, հաղորդում է The Independent-ը: