Քուվեյթի կառավարությունը 7 մարդու մահապատժի վճիռ է արձակել։ Այս մասին տեղեկացնում է BBC-ին:

Նշենք, որ Քուվեյթում անցած հունիս ամսին մզկիթում ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել էր 27 մարդ և ծանր վերքեր էր ստացել 200-ը։ Հետաքննությունների արդյունքում 15 մարդ էր ձերբակալել։

Հաստատվել է նրանցից 7-ի անմիջական կապը ոճիրի իրագործման հետ: Այսօր դատարանում նրանք դատապարտվեցին մահապատժի։

Եվս 8 մարդու, 2-15 տարվա բանտարկության դատապարտեցին։