Արմենիա պրեմիում HD-ով ( ով չգիտի՝ դա Արմենիայի 5 նոր թվային ալիքներից մեկն է, որի միջոցով հնարավոր է նայել Արմենիայի հաջորդ օրվա հաղորդումները) երեկ նայեցի և նոր սիթքոմը Դոմինոն, և Ֆուլ հաուսի 3-րդ եթերաշրջանի առաջին անդրանիկ սերիան։
Ասեմ, որ «Դոմինոն» շատ հաջող է ստացվել։ Գունավոր է, վառ, կերպարները գեղեցիկ են ու սեքսուալ։ Վստահաբար պրոդյուսերական անձնակազմը շեշտը դրել է հենց կերպարների սեքս կոմպոնենտի վրա ու թիրախավորվել է տարիքային մի փոքր բարձր սեգմետի վրա։ Անկեղծ ասած Սոսին հումորային կերպարում չէի պատկերացնում, որովհետև էս մարդն էնքան է լացել ու մարդ սպանել բոլոր ֆիլմերում, որ նրան վառ ու թեթև տղայի կերպարում մի քիչ դժվար մարսեցի։ Բայց, երբ սիթքոմը սկսեց ու նա սկսեց խոսել, հասկացա, որ հենց Սոսն է իր հետևից քաշելու ամբողջ սիթքոմը։ Նարեկ Բավեյանին անկեղծ ասած երգչի ֆորմատում մի կերպ եմ հանդուրժում, իսկ նա հիմա էլ սիթքոմում հումորներ է անում։ Նարեկը մի քիչ ծանրամարս է ու նրանից աղջիկների կումիռ ստեղծելը շնորհակալ գործ չէ։ Հետո ինչ, որ մի քանի ամիս ջիմում է անցկացրել ու մարմինը սափրել է։ Միևնույն է նա մնում է նույն չուտվող Նարեկը։ Մհերը հավեսն էր։ Էս տղային նայում ես ու միանգամից ուզում ես ժպտալ։ Բայց նկատել եմ, որ չհարմարվող և ինքնամփոփ է բնույթվ ու եթե վախերը հաղթահարի սերիալային այս մեծ թիմի մի մասը կդառնա. կարևոր մասը։ Լիկա Սալմանյանին միշտ համարել եմ սառած աղջիկ ու երբեք չեմ հասկացել նրա գեղեցկությունը։ Դժվար եմ պատկերացնում, թե նա ինչ հումորներ պետք է անի ու հումորային իրավիճակներով ինչպես պետք ուշադրությունը իր դաքֆեյսից շեղի ու փորձի զվարճալի լինել։
Աննա Գրիգորյանը գեղեցիկ է, միշտ գեղեցիկ է։ Նա հավերժ էդպես գեղեցիկ էլ կմնա։ Ֆանտաստիկ աղջիկ է։ Բարմենի կերպարում սեքսի սեքսի է։ Եթե սիթքոմում միայն նա խաղար մեկ է կնայեյի այն Աննայի համար։ Ինչպիսի հայացք, դեմքի ինչպիսի արտահայտություն, ինչպիսի ոտքեր, պարանոց, որ միշտ տեղ է թողում երևակայության համար... Շեղվեցի )) Մի խոսքով սիթքոմն ընդահնուր առմամբ լավն է ու ստացված։ Կարծում եմ՝ բոլորին դուր է գալու։
Ֆուլ հաուսի հաջողության մասով այնքան էլ վստահ չեմ։ Փոխարենը վստահ եմ, որ Տմփեսա 3-ի ճակատագրին է արժանանալու։ Հա, մարդիկ էլի ավանդույթի ուժով կնայեն, բայց 3-րդ եթերաշրջանի հումորները ֆանտաստիկ ձանձրալի էին։ Չկար ոչ մի նորություն։ Եթե առաջին սերիաներում որպես կանոն պայթում էի ծիծաղից, ապա հիմա մեկ երկու անգամ հազիվ ժպտացել եմ, այն էլ իմ սիրելի դերասանների հանդեպ հարգանքնից դրդված։ Սիթքոմի սցենարական թիմին նոր ու թարմ սցենարիստներ ու հումոր գրողներ էին պետք, բայց ցավոք դա չի արվել։ Ֆուլ հաուսի դեպքում էկրանի մոտ մարդկանց ավելի շատ պահում էր ճաշակով հումորը, քան թե ծիծակաոոտքային տանդեմը... ու լավ կլիներ, որ սիթքոմի տնօրինությունը ուշադրություն դարձնի հենց ճաշակով հումորների վրա, այլ ոչ թե նոր հարևանուհիների 90-60-90-ի վրա։
Բարի դիտում բոլորին։
Վազգեն Ղազարյան՝ ֆեյսբուք