Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիդտ Դիեգո Մարադոնան կոպիտ է արտահայտվել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահների մասին.
«Բլատտերն ինձ դուրս թողեց ֆուտբոլային աշխարհի սահմաններից, բայց հիմա նա է բանտում: Գողը նա է, ոչ թե ես:
Իսկ Պլատինին խաբեբա է: Բլատտերը սովորեցրել է նրան գողանալ», - Մարադոնայի խոսքերը մեջբերում է It.eurosport.com-ը:
Հավելենք, որ Մարադոնան 2008 - 2010 թվականներին մարզել է Արգենտինաի հավաքականը: Նրա վերջին ակումբը եղել է «Ալ - Վասլը», որն արգենտինացին լքել է 2012 թվականին: