Մի քանի օր առաջ գրառում էի արել Մամիկոնյանց 40 հասցեում գտնվող Ախթամար խանութի մասին, որտեղ մտել էր էլեկտրիկը և տալով պայմանագիր ասել էր , որ պետք է ստորագրեն ու թանկով վճարեն հոսանքի դիմաց:Ձեռնարկատերը չէր ստորագրել, իսկ էլեկտրիկը ասելով , որ մեկա ստորագրելու ես` թղթերը թողել , գնացել էր:
Այսօր կրկին վերադարձել է և նորից պահանջել ստորագրել այդ պայմանագիրը: Ստանալով նույն պատասխանը ինչ մի քանի օր առաջ էր ստացել, գնացել է:

Հիմա ի գիտություն և զգուշացում բոլոր այն պատկան մարմիններին , ովքեր լիազորված են այս հարցը լուծելուն
- մի թռեք ձեր նախագահի խոսքի վրայով և կատարեք ձեր գործառույթները գոնե մինչև նշված ժամկետի ավարտը...

Վաղինակ Շուշանյան` facebook