Հայաստանի սահմանամերձ Բերդավան գյուղում բնակվող 14-ամյա Ադելան, որի մոտ օրերս կոկորդի ուռուցք է հայտնաբերվել, 2 ամիս առաջ նշիկների վիրահատության էր ենթարկվել Ալավերդու բժշկական կենտրոնում։ Այս մասին YerevanNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աղջկա մայրը։
Ադելան մոտ 2 ամիս առաջ կոկորդի ու պարանոցի շրջանում ցավեր է ունեցել, բժշկի են գնացել ու նշիկները հեռացրել:
Վիրահատությունից հետո երեխայի վիճակը մոտ երկու ամիս նորմալ է եղել, մինչև հանկարծակի վատացել է ու արդեն չորս օր ծանր վիճակում պառկած է Երևանի հիվանդանոցներից մեկում։
Մեզ հետ զրույցում երեխայի մայրն ասաց, որ երեխայի տրամադրությունը նորմալ է, չնայած չի կարողանում սնվել, դեռևս գլյուկոզաների օգնությամբ է սնվում։
Ադելային շտապ վիրահատություն է հարկավոր Մոսկվայում, որը կարժենա 15 000 դոլար։ Մայրը, որը միայնակ է մեծացնում աղջկան, վճարունակ չէ։ 3000 դոլար հատկացրել է Առողջապահության նախարարությունը, այսօրվա դրամահավաքի արդյունքում է հավաքվեց ընդամենը 600 դոլար։
Թեև սահմանամերձ բերդավանցիները հիմնականում սոցիալապես անապահով են, բայց ամեն մեկն իր կարողության չափով փորձում է օգնել աղջկան։ Այսօր Բերդավանում նույնպես դրամահավաք է անցկացվել։
Եկեք միահամուռ ուժերով օգնենք սահմանամերձ գյուղում ապրող այս ընտանիքին, ում երեխայի կյանքի փրկությունը կվերադարձնի նրանց նոր կյանք։
Ադելային օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել Converse Bank-ում բացված հաշվեհամարներին`
Ազատյան Սոնա
1930055397160100-AMD
1930055397160101-USD
1930055397160158-RUR
Կամ զանգահարել Ադելայի մայրիկի հեռախոսահամարին՝ 098 12 54 13:


