ՌԴ-ում քննությունը տնային կալանքից ազատել է «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի յուրացման գործով մեղադրվող ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանին, հաղորդում է ТАСС գործակալությունը։

«Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը, քննիչի որոշմամբ, տնային կալանքից երկիրը չլքելու մասին ստորագրությամբ է փոխվել»,- ТАСС-ին հայտնել է աղբյուրը՝ բացատրելով, որ նման որոշում է կայացվել «այն կապակցությամբ, որ սպառվել է օրենքով նախատեսված կալանքի առավելագույն ժամկետը»։

Նշենք, որ Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը լրացել է սեպտեմբերի 15-ին: