Հայ քաղաքական իրականության մեջ հանդիպում են դեպքեր, երբ որոշակի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, նկատելով որ իրենց քաղաքական ուժը բարձր վարկանիշ չի վայելում ժողովրդի մոտ, փորձում են որոշակի սոցիալական խմբի համար ինչ-որ ականջահաճո, սակայն միևնույն ժամանակ անիրատեսական հայտարարություններ կամ առաջարկություններ անել: Սակայն ի վերջո պարզվում է, որ այս տարբերակը սեփական կուսակցության վարկանիշը բարձրացնելու ելք չէ, քանի որ հայտարարություն անողի իր ելույթից այն կողմ ոչնինչ չկա:

ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը այսօր ԱԺ-ում, խոսելով խաղողի մթերման մասին, հայտարարել է, որ պետությունը պետք է կրի մթերման գործընթացի կազմակերպման ողջ պատասխանատվությունը:

Պետք է նշել, որ Ի. Խաչատրյանն անիրատեսական առաջարկություններ է անում, քանզի, երևի թե ինքն էլ գիտի, որ Սովետական Միության ժամանակներն անցել են, երբ պետությունն ամեն ինչ պլանավորում էր: Ներկայումս պետությունը ֆերմերների աջակցության ծրագրեր իրականացնում է, սակայն չի կարող խառնվել ֆերմերների գործերին, քանի որ մենք այսօր ունենք ազատ շուկայական տնտեսություն, և ամեն մի ֆերմեր ինքն է պլանավորում իր տնտեսությունը:

Մյուս կողմից առնվազն ծիծաղելի է, երբ ՕԵԿ պատգամավորը ասում է, որ իրենց մարզային գրասենյակները գյուղացիական տնտեսությունների կողմից բազմաթիվ բողոքներ են ստանում, քանի որ գաղտնիք չէ, թե ինչ ցածր ռեյտինգ ունի ՕԵԿ-ը հասարակության տարբեր շերտերի մոտ:

ՕԵԿ ներկայացուցիչները ավելի լավ կանեն մտածեն ժողովրդի կողմից անտեսված իրենց հեղինակության իրական վերականգնման մասին ու խոսեն արդիական և ռեալ խնդիրներից, քանի որ այսպես շարունակվելու դեպքում ՕԵԿ-ի «ռեանիմացիան» կթվա ֆանտազիայի ժանրից:

Նարեկ Պողոսյան-Facebook