Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի հանրահայտ երկրպագու Կլովիս Ֆերնանդեսը, ով 9 տարի պայքարում էր քաղցկեղի դեմ, հրաժեշտ է տվել կյանքին, տեղեկացնում է globoesporte-ն:
Ֆերնանդեսը համարվում էր բրազիլացի երկրպագուների հավաքական դեմքը: Նա Բրազիլիային երկրպագել է Աշխարհի 7 առաջնություններում:
Երկրպագուն հավաքականին աջակցել է ոչ միայն Բրազիլիայում, այլ նաև դրա սահմաններից դուրս: Եղել է ավելի քան 60 երկրներում ներկա է գտնվել սիրելի հավաքականի շուրջ 150 հանդիպումների