Երիտասարդ մայրը 2 երեխայի հետ, ժպիտը դեմքին լուսանկարվել է մահացած ամուսնու դագաղի ֆոնին և տեղադրել այն Ֆեյսբուք սոցիալական ցանցում։
Այդ նկարը վայրկյանական պայթեցրել է համացանցը։ Բազմաթիվ օգտատերեր սկսել են քննադատական մեկնաբանություններ և նամակներ գրել աղջկան, նրան մեղադրել են սրբապղծության և վատ ծնող լինելու մեջ։ Բայց աղջիկը մեկնաբանել է իր արարքը, ասելով, որ իր ամուսինը գիտակցելով, որ թմրանյութերի չարաշահումը կհանգեցնի մահվան, շարուակել է այդ կյանքով ապրել։ Ըստ կնոջ՝ ինքն իր ամուսնու հետ անցել է այդ բոլոր տառապանքների միջով... և հիմա ուրախ է, որ և՛ ամուսինը, և ինքը ազատվեցին այդ տառապանքներից։ Նա կոչ է անում բոլորին չոգտակործել թմրանյութ և չկործանել իրենց և ընտանիքի կյանքը։