Չիլիում երկրաշարժի պատճառով զոհեր ու վիրավորներ են գրանցվել: Տեղեկություններ են տարածվել նաև, որ հնարավոր է ցունամի։

BBC-ն հաղորդում է, որ Չիլիի մայրաքաղաք Սանտիագոն ցնցվել է 8.3 աստիճանի երկրաշարժի պատճառով, զոհվել է 5 մարդ և կա 17 վիրավոր։

Երկրաշարժը տեղի է ունեցել երեկ երեկոյան, որից հետո կառավարությունը դատարկել է ծովափյա տարածքները, որպեսզի փրկի բնակչությանը հնարավոր ցունամիից: