Ռուբեն Հակոբյանի հրաժարականի և «Ժառանգությունից» հեռանալու մասին

Հարգելի ընկերներ, սիրելի լրագրողներ,

Մամուլից ենք տեղեկացել պարոն Հակոբյանի որոշման և դրա ձևակերման մասին։ Ցավում ենք, բայց նաև հարգանքով ենք վերաբերվում։ Առայժմ այլ բան չունենք ասելու ․․․
Շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ․․․

«Ժառանգություն» խմբակցությունն այսուհետ կներկայացնի Զարուհի Փոստանջյանը

Հարգանքներով՝

Դավիթ Սանասարյան

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ

Նշենք, որ երեկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Վերջին շրջանում իմ եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին եւ թե ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը»: