Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով տուժած մայրն ու երեխան գտնվում են կայուն վիճակում: Մասիսում Շուշանիկ Թումանյանը ինքնասպանություն գործելու նպատակով ջրում լուծել է սնդիկի օքսիդը, խմել այն ու դրանից տվել 4-ամյա երեխային, որի ստամոքսն ու կերակրափողն այրված են: 

Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեցին «Արմենիա» ԲԿ-ից: մեզ տեղեկացրեցին, որ 35-ամյա Շուշանիկ Թումանյանը գտնվում է նորմալ վիճակում, սակայն հնարավոր է նրան տեղափոխեն հոգեբուժարան: Նա հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի և այժմ ստանում է համապատասխան բուժում:

«Մուրացան» հիվանդանոցում գտնվող 4-ամյա աղջնակի վիճակի մասին մեզ հայտնեցին, որ նա նույնպես նորմալ է: Երեխան գիտակության է եկել, ակտիվ է: