2015թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 10:00-ին, Մասիսի կենտրոնական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «Թունավորում սնդիկի միածությամբ» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1980 թ. ծնված Շ.Թումանյանը և նրա 4-ամյա դուստրը։
Մասիսի քննչական բաժնում իրականացված քննության նախնական տվյալներով՝ 2015թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Շ. Թումանյանն իր ննջասենյակում ինքնասպան լինելու համար խմել է սնդիկի հիդրօքսիդ, բացի այդ, ներարկիչի միջոցով սնդիկի հիդրօքսիդ է խմեցրել իր անչափահաս 4-ամյա դստերը։ Պարզվել է սնդիկի հիդրօքսիդի ձեռքբերման աղբյուրը. այն Շ.Թումանյանն իր տուն է բերել նախկին աշխատավայրից՝ Մասիս քաղաքի միջնակարգ դպրոցի լաբորատորիայից։ Կնոջն ու նրա 4-ամյա դստերը բժշկական կենտրոն են տեղափոխել տանը գտնվող նրա ընտանիքի անդամները։
Դեպքի վայրի զննության ժամանակ Շ.Թումանյանի ննջասենյակից հայտնաբերվել և առգրավվել է երկու ապակե տարա, որոնցից մեկի մեջ եղել է գազարագույն փոշենման նյութ, իսկ մյուսի մեջ՝ արծաթագույն նյութ, առգրավվել է նաև մեկ նարնջագույն ներարկիչ, որի վրա առկա է եղել գազարագույն փոշենման նյութ և թեյի բաժակ, որի ներսի հատվածը քայքայված է եղել ինչ-որ նյութի ազդեցությունից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում սեպտեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ):
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատանյութագիտական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ:
Համաձայն «Արմենիա» բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ Շ.Թումանյանն ի վիճակի չէ բացատրություն տալ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքներա ու պատճառները։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					