Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած «Ներազգային ազատագրական շարժում» կոչվող նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափերով գողություն): Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, գործի շրջանակներում որոշում է կայացվել Վահան Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Սեպտեմբերի 9-ից Վահան Մարտրիոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ է իրականացնում պարզելու «Ներազգային ազատագրական շարժում» կոչվող նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի կողմից Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելու տեղեկատվության իսկությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի նախագահին կից գործող պետական խորհրդի ղեկավարին, տեղեկություն են տարածել, որ Ադրբեջանն արդեն դրական պատասխան է տվել Վահան Մարտիրոսյանի կողմից քաղաքական ապաստան ստանալու խնդրագրին: Աղբյուրը նշում է, որ Վահան Մարտիրոսյանն արդեն Ադրբեջանում է իր ընտանիքի անդամների հետ և պատրաստվում է սեպտեմբերի 18-ին Բաքվում մամուլի ասուլիսով հանդես գալ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					