Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան հրապարակել է ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կմասնակցեն 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին.
Դարպասապահներ. Ջեֆերսոն («Բոտաֆոգո»), Մարսելո Գրոե («Գրեմիո»), Ալիսոն («Ինտերնասիոնալ»)։
Պաշտպաններ. Դավիդ Լուիս («ՊՍԺ»), Մարկինյոս («ՊՍԺ»), Միրանդա («Ինտեր»), Ժիլ («Կորինթիանս»), Ֆաբինյո («Մոնակո»), Ռաֆինյա («Բավարիա»), Ֆիլիպե Լուիս («Աթլետիկո»), Մարսելո («Ռեալ»)։
Կիսապաշտպաններ. Լուիս Գուստավո («Վոլֆսբուրգ»), Ֆերնանդինյո («Մանչեսթեր Սիթի»), Էլիաս, Ռենատո Աուգուստո (երկուսն էլ՝ «Կորինթիանս»), Լուկաս Լիմա («Սանթոս»), Վիլիան («Չելսի»), Օսկար («Չելսի»), Ֆիլիպե Կոուտինյո («Լիվերպուլ»)։
Հարձակվողներ. Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ»), Հալկ («Զենիթ»), Լուկաս Մոուրա («ՊՍԺ»), Դուգլաս Կոստա («Բավարիա»)։
Հավելենք, որ հոկտեմբերի 5-ին բրազիլացիները կխաղան Չիլիի, հոկտեմբերի 10-ին՝ Վենեսուելայի դեմ։