Կովկասի ժողովուրդների համադաշնության ղեկավար Զաալ Կասրելիշվիլիի հայտարարությամբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ մահափորձ է կազմակերպվում: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը:

«Մի քանի օր առաջ Թուրքիայում տեղի է ունեցել ամոթալի պատահար, երբ նախագահ Սաակաշվիլին հեծանիվով բախվել է բեռնատար ավտոմեքենայի հետ: Այն վատ ռեակցիա էր առաջացրել մեր բարեկամ պետություններում: Լուր էր տարածվել, որ ոչ միայն Սաակաշվիլին եղել է ոչ սթափ վիճակում, այլ նաև որ դա կազմակերպված է եղել: Մենք չեն պատրաստվում անցկացնել այդ միջադեպի հետաքննություն, սակայն զգուշացնում ենք Վրաստանի իշխանություններին և ընդդիմադիր գործիչներին, որ Սաակաշվիլիի նկատմամբ մահափորձ է պատրաստվում, սակայն երբ և որտեղ է տեղի ունենալու մեզ հայտնի չէ»,­ այս մասին հայտնել է Կասրելիշվիլին այսօր տեղի ունեցած մամլո կոնֆերանսի ժամանակ:  

Նրա խոսքերով Սաակաշվիլիին վտանգ է սպառնում երեք կողմից: Առաջինը Ազգային շարժման ղեկավարներն են, մասնավորապես Մերաբաշվիլի­Ուգուլավա թևը, երկրորդը նախկին գործընկերներն են, որոնք երաշխիքներ չունեն, որ Սաակաշվիլին Շևարդնաձեի նման կնստի Կրցանիսում և կլռի և երրորդը նրանք են, որոնց նկատմամբ Սաակաշվիլին ցուցաբերել է հատուկ ագրեսիա: Ընդ որում Կասրելիշվիլին Սաակաշվիլու գործընկերների մեջ նշել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին, քանի որ համոզված է, որ Սաակաշվիլին ԱՄՆ­ի դրածոն է եղել:

Կասրելիշվիլին հրաժարվել է նշել իր աղբյուրների մասին միայն ասելով որ համադաշնությունը ունի իր ներկայացուցիչը աշխարհի 26 երկրներում: Նա հետաքրքրվել է, թե ինչի վրա են ծախսվում նախագահի պաշտպանության համար առանձնացված 50 մլն դոլարը: