Արդեն մի քանի օր ա՝ «Ucom»-ով հեռաձակվում են «Արմենիայի» 6 նոր ալիքները։ Երբ գովազդվում էր «Հայ կինո» ալիքը՝ մտածում էի՝ վերջապես մի նորմալ ալիք կլինի, որով կցուցադրվեն հայկական ֆիլմերը, որոնց հայկական հեռուստատեսությունը շատ քիչ ժամանակ է տրամադրում, եթե առհասարակ տրամադրում է։
Ու տենց ոգևորությամբ երեկ միացրեցի «Հայ կինոն», մեկ էլ ինչ տեսնեմ՝ «Դժվար ապրուստի» Էլենը հո չի ողբում... մտածեցի՝ երևի հայկական կինոների արանքում իրենց սերիալն էլ են ճխտել, որպես հայկական արտադրության, ծրագիրը նայեմ, ուրիշ բան ընտրեմ, բայց ծրագիրն ավելի ողբալի էր. «Ճակատագրի գերիները», «Ուր է իմ տղամարդը», «Դժբախտ երջանկություն», «Կյանքի գինը», «Դիմանակահանդես» ու վերջ։
Չէ, ես հասկանում եմ, որ սեփական ծրագրերը փիառելու խնդիր կա, մարդկանց պետք ա ցույց տալ, որ իրենք «ամենա-ամենա» սերիալներ են նկարահանել, բայց «Հայ կինո» ասելով հասկանալ բացառապես «Արմենիայի» սերիալնե՞ր։ Էս ալիքը մարդկանց լրիվ դեգրադացնելու ուղղությամբ ա աշխատում, սկզբում ախմախ ծրագրերով պահանջարկի նշաձողն իջեցրեց 0-ից ցածրի, հիմա էլ «Հայ կինոյի» անվան տակ իր անմակարդակ սերիալներն ա մատուցում։
Ստացվում ա, որ Դիանա Գրիգորյանը հայ կինոն ա, Միհրան Ծառուկյանն ու Շուշաննա Թովմասյանն էլ հայ կինոյի գործիչնե՞րը... Փարաջանովն ու Մալյանը երևի գերեզմանում շուռ եկան, Ֆրունզիկ Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Հրաչյա Ներսիսյանն, Գուրգեն Ջանիբեկյանն ու մյուսներն էլ երևի դեռ չեն հասել էն մակարդակի, որ «Հայ կինոյով» իրենց մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրվի...
Լավ, հնարավոր չէ՞ր էդ սերիալների արանքում գոնե ձևի համար օրը 2 հատ նորմալ ֆիլմ ցույց տալ, էլ չեմ խոսում էն մասին, որ եթե ալիք են ստեղծում՝ «Հայ կինո», պետք ա կարողանան 24-ժամյա նորմալ եթեր ապահովել, որում ողբանվագ հայկական սերիալները տեղ չպիտի ունենային։