Լոնդոնի Քուին Մարի համալսարանի գիտնականները պարզել են, որ ամեն օր բանջարեղեն ուտելը կարող է կանխարգելել արյան ճնշման բարձրացումը և փրկել հազարավոր մարդկանց կյանք: Այս մասին նշում է անգլիական Express պարբերականը:

Գիտնականները պարզել են, որ նիտրատով հարուստ կանաչ բանջարեղենի և ճակնդեղի դիետան կարող է իջեցնել արյան ճնշումը և այն պահել հսկողության ներքո:

Քուին Մարի համալսարանի պրոֆեսոր Ամրիթա Ահլուվալիան նշել է, որ մարդկանց խորհուրդ է տրվում օրական ուտել բանջարեղենի և մրգի հինգ մասնաբաժին, որը դժվար է անել, սակայն եթե ընդամենը մեկ ուտել օրվա ընթացքում այն կարող է նույնպես օգտակար լինել և պայքարել արյան ճնշման բարձրացման դեմ: