Ըստ թուրքական «Ռադիքալ» պարբերականի` ԹուրքիայիՔոնյա քաղաքում գործող, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Şefkat-Der»կազմակերպության նախագահ Հայրեթթին Բուլանը, որպեսկանանց դեմ բռնության դեմ պայքարի միջոց, կանանց կոչ էարել 41 օր հրաժարվել սեքսից, ինչպես նաև տնայինգործերից:

Բուլանը նշել է, որ բողոքի ակցիայի մասնակիցները ապրլի22-ին կհավաքվեն Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում:
 
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Այլին Նազլըաքան տարածել է մամլո հաղորդագրություն 2013-ի առաջին եռամսյակումԹուրքիայում կանանց նկատմամբ գործադրված բռնությունների մասին,-գրում է ermenihaber.am: Հրապարակված տվյալների համաձայն` 2013 թվականի հունվար-փետրվար-մարտ ամիսներին արձանագրվել են ներքոնշյալ ցուցանիշները. 

  • Սպանվել է 33 կին և 4 երեխա:
  • Բռնաբարվել է 38 կին:
  • Բռնութուն է կիրառվել 65 կնոջ և 2 երեխայի նկատմամբ:
  • Ճնշումների է ենթարկվել 45 կին: