Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել Ուկրաինայում։ Վերջինս հետախուզվում էր ահաբեկչությանը մասնակցած լինելու կասկածանքով։
Ըստ ԶԼՄ-ների՝ Բորիսպոլի օդանավակայանում Ինտերպոլի կողմից որոնվող հանցագործներին հայտնաբերելու միջոցառումների ժամանակ հայտնաբերվել ու ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:
Նրան հանձնել են Ուկրաինայի ՆԳՆ-ի աշխատակիցներին։