Եգիպտական լրատվամիջոցներից «Ալ Մասրի Ալ Յաում» (Եգիպտոսն այսօր) անդրադարձել է Հայաստանի անկախության 24-ամյակին։

Հոդվածի մեջ տեղադրվել է հակիրճ պատմական մեկնաբանություն Հայաստանի անցյալի մասին, հայ ժողովրդի ծագումնաբանության, Հայաստանի աշխարհագրական անցյալի և ներկա դիրքերի, հայ ժողովրդի բարքերի ու սովորությունների մասին։

Ինչպես նաև, լրատվամիջոցը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձը։