Կատալոնական «Բարսելոնան» կարող է դուրս մնալ Իսպանիայի առաջնությունից:
Իսպանիայի ֆուտբոլային լիգայի նախագահ Խավյեր Տեբասի խոսքով՝ այդպիսի բան կարող է լինել, եթե Կատալոնիան անկախություն ձեռք բերի.
«Ըստ մեր մարզական օրենքի՝ ոչ իսպանական ակումբներից միայն անդորրական թիմերը կարող են մասնակցել առաջնությանը։ Եթե Կատալոնիան անկախանա, ոչ միայն Պրիմերան, այլ նաև բասկետբոլի և հանդբոլի առաջնությունները կարող են մնալ առանց կատալոնական ակումբների»,- Տեբասի խոսքերը մեջբերում է Marca-ն։