ես ուղղաակի ապշում եմ էն մարդկանց վրա, որոնք լուրջ դեմքով ձեռնամուխ են եղել Արմենչիկի պաշտպանությանը և այս հաշվով բորբոքվածներին ծաղրելուն :)) ասեմ, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ ա, քան կարող եք պատկերացնել
կարող ա դեմ խոսողները Մոցարտին Բախից չեն տարբերում , Կանդինսկուն էլ Մալևիչից , բայց դա իրավունք չի տալիս հարմարվել սրա հետ :
Վաղը, որ մի լուրջ հարց լինի , էլի ասելու եք , որ մտավորականությունը լռում է, մտավորականություն չկա և այլն, ու ձեզ հաշիվ չեք տալու, որ մտավորականությունն էսպես ա ձևավորվում , որ սրանից հետո ձեր շահերը «արմենչիկներն» են պաշտպանելու
ամեն ազգ արժանի ա իր առաջնորդներին ու իր «վաստակավոր արտիստներին»
հուսով եմ սրանից հետո մի քիչ ավելի զուսպ կլինեք 1000ամյա մշակույթի , աշխարհի ամենաինտելեկտուալ , ամենախելացի ազգի և այլ ամպագոռգոռ եզրույթներ օգտագործելուց :))
ավելի քան ծիծաղելի ա միֆն ու իրականությունը համեմատելը :)))
ինչպիսին դուք եք, այնպիսին էլ ձեր ձևավորած ու հանդուրժած մտավորականությունն է , վայելե՛ք wink emoticon
Լուսինե Բադալյան՝ ֆեյսբուք