Երգչուհի Ջուսը շուտով իր երկրպագուների դատին կհանձնի իր և Dj Donz-ի համատեղ նոր՝ You Are The one երգն ու տեսահոլովակը:

Այս մասին տեղեկանում ենք երգչուհու Instagram-ից, որտեղ նա նոր լուսանկար է հրապարակել և տեղեկացրել իր երկրպագուներին նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքներն սկսելու մասին:

«Շուտով… նոր խելագար տեսահոլովակ… Juice & Dj Donz – You Are The one»,- գրել է իր Instagram-ում երգչուհին: