Երգիչ Արմենչիկին տրված ՀՀ «Վաստակավոր արտիստ» կոչումը շատերին բորբոքեց։ Նույնիսկ հայտնի մարդկանցից շատերը սկսեցին քննադատել երգչին, նրա կատարած աշխատանքը։ Բայց գտնվեցին նաև գործընկերներ, ովքեր համեստաբար լռեցին, հնարավորինս զուսպ և լուռ տանելով իրենց գործընկերոջ կոչումը։

YerevanNews.am-ը կապ հաստատեց երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ, հասկանալու համար, թե վերջինս ինչպես է արձագանքում Արմենչիկի կոչմանն ու այդ կապակցությամբ հնչած բացասական մեկնաբանություններին։ Երգչուհին պատասխանեց.

«Ես իմ կոլեգաների հանդեպ սոլիդարություն ունեմ և կարծում եմ, որ մեկս մյուսի նկատմամբ դա պետք է ունենանք։ Փորձում եմ մեկնաբաննություններ չտամ այս կապակցությամբ և կարծում եմ ճիշտ կլին, որ այս հարցը ուղղվի Արմենչիկին»- հավելեց սիրված երգչուհին։