Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի կին Դարիա Ժուկովան աղջիկ է ծննդաբերել, որի անունը դրել են Լեյա: Այս մասին հայտնում են ԶԼՄները՝ հղում կատարելով ընտանիքին մոտ գտնվող աղբյուրներին:
Լեյան դարձել է 46 ամյա բիզնեսմենի յոթերորդ երեխան: Իրինա Մալանդինայից Աբարամովիչը ունի երկու որդի և երեք դուստր: 2009 թվականին ծնվեց նրա որդին դիզայներ Դարիա Ժուկովայի հետ ամուսնությունից հետո:
Ռուս բիզնեսմենի ավագ տղան ձեռնարկատեր է: 19 ամյա Արկադի Աբրամովիչը վերջերս հաջողությամբ ավարտին հասցրեց առաջին գործարքը նավթի շուկայում՝ ձեռք բերելով 26 մլն դոլարի դիմաց CenGeo Holdings կազմակերպությունը, որը խոշոր նավթային հանքեր ունի Արևմտյան Սիբիրում: